ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Դաշնակցականը` ընդդիմադիր իր գործընկերներին. չհասկացող, ստախոս, կեղծարար

Դաշնակցականը` ընդդիմադիր իր գործընկերներին. չհասկացող, ստախոս, կեղծարար
09.06.2015 | 21:13

«Ինչ վերաբերում է Լևոն Զուրաբյանի աշխարհացունց հայտարարություններին, ապա Դուք, պարո՛ն Զուրաբյան, այդպես էլ չարժևորեցիք քաղաքական ուժերի հետ աշխատանքի և փոխադարձ հարգանքի ապահովման հնարավորությունը, փոխանակ գոհունակություն հայտնեք, որ ինչ-որ քայլ է արվել դեպի առաջընթաց, նեղ, ճղճիմ հայտարարությունների միջոցով փորձ է արվում հերթական քաղաքական դիվիդենդ շահել: Այն ժամանակ, երբ ՀՅԴ-ն այս բոլոր գաղափարների կրողն էր, ձեր քաղաքական ուժը իսկի ծնված էլ չէր: Ավելին՝ կեղծարարության մեջ մասնագիտացած լինելով հանդերձ՝ մեղադրում եք մի քաղուժի ենթադրյալ կեղծիքների մեջ, ինչն անգամ կասկածի տեղիք չի տվել, Դուք եք կեղծիքների նախահայրը, Դուք ի՞նչ բարոյականությամբ եք նման հայտարարություն անում մեր հասցեին»,- այսօր ԱԺ-ում «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը` հեգնելով, թե «միանգամից օրենքում գրեինք, որ հիսուն տոկոսը տալիս ենք ՀԱԿ-ի՞ն»: Այս խոսքի վրա Զուրաբյանը տեղից ռեպլիկ արեց` ինչի ես սուտ խոսում: «Ստախոսը դու ես, որ այս ամբիոնից կանգնած ինչ անիմաստ հայտարարություններ ասես անում ես: Այդ աստիճանի իրավական տգիտություն ու անգրագիտություն չի կարելի այս ամբիոնից հնչեցնել: Ավելին, առաջարկները ներկայացնում եք, թռնում եք Իրկուտսկ է, Յակուտսկ է, հետո գալիս կանգնում այստեղ աշխարհացունց բաներ եք ասում»,- հակադարձեց Մինասյանը:

Մի քանի «քաղցր» խոսք էլ դաշնակցականը նետեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին: Երբ ընդդիմադիր գործընկերների մեղադրանքներին էր պատասխանում Արծվիկ Մինասյանը, թե ՕԵԿ-ը գրավոր առաջարկներ չի ներկայացրել, Բիշարյանը դահլիճից արձագանքեց, թե ինքը չի հասկանում, թե որքան կարևոր է իրենց առաջարկը: «Չհասկացողը դու ես, տիկին Բիշարյան»,- մեկնեց դաշնակցականը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ